Booking.com Premium

Ստացե՚ք մինչև 7%-ին համարժեք միավոր Ձեր դրամապանակին

Առաջարկի նկարագրություն

  • Պրեմիում Mastercard® քարտապանները կացության յուրաքանչյուր ամրագրման համար ստանում են մինչև 7% վերադարձ Booking.com դրամապանակին։
    • Վերադարձը («cashback») մուտքագրվում է քարտապանի Booking.com հաշվի դրամապանակին։
    • Ստացված գումարը կարող է օգտագործվել Booking.com-ում հետագա ամրագրումների համար։

Առաջարկը վավեր է ՝

Ամրագրումները պետք է կատարվեն մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։
Հետագա կացության ամսաթվերի համար սահմանափակումներ չկան։

Հասանելի է՝

Mastercard Platinum, World, Black, World Elite պրեմիում քարտերի համար

Ինչպե՞ս օգտվել առաջարկից

Ամրագրումը պետք է կատարվի տվյալ շուկայի համար նախատեսված Mastercard-ի հատուկ հղմամբ։

Ձեր բանկի համար նախատեսված հատուկ հղումը ստանալու համար խնդրում ենք գրել հետևյալ էլ. հասցեին՝ n.galdava@mccann.com.ge

Առաջարկի

  • Booking.com-ում կացության բոլոր ամրագրումների համար հասանելի է վերադարձ Booking.com դրամապանակին։
    Ամրագրման ժամկետը՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։
    • Ամրագրումը կատարեք Ձեր Mastercard կանխավճարային, կրեդիտային, դեբետային կամ բիզնես/կորպորատիվ քարտով։

Ինչպե՞ս օգտվել առաջարկից

1.Անցեք Ձեր շուկայի համար նախատեսված Mastercard-ի հատուկ էջի հղմամբ։

2.Մուտք գործեք կամ գրանցվեք Booking.com-ում։

3.Ընտրեք Ձեր նախընտրած ուղղությունը և կացության վայրը։

4.Ամրագրեք Ձեր կացությունը։

  •  

Կարևոր է․ Booking.com դրամապանակին վերադարձ ստանալու համար ամրագրումը պետք է ամբողջությամբ կատարվի մեկ նոր բացված դիտարկման ընթացքում։ Նախկինում բացված էջին վերադառնալու և այնտեղից ամրագրում կատարելու դեպքում վերադարձը կարող է չտրամադրվել։

Կարևոր պայմաններ

  • Առաջարկը գործում է միայն կացության ամրագրումների համար։
    • Ամրագրումը պարտադիր կատարեք Ձեր Mastercard քարտով։
    Travel Credits-ը հնարավոր չէ կանխիկացնել։ Այն կարող է օգտագործվել միայն այն ամրագրումների համար, որոնց դեպքում հասանելի է առցանց վճարում։
    • Travel Credits-ը տրամադրվում է Booking.com-ի կողմից։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ Booking.com հաշիվ։ Հաշվում նշված էլ. հասցեն պետք է համընկնի ամրագրման ժամանակ օգտագործված էլ. հասցեի հետ։ Booking.com հաշիվը կարող եք ստեղծել նաև ամրագրումը կատարելուց հետո։
    • Վերադարձի վերջնական չափը հաշվարկվում է ամրագրման արժեքի հիման վրա։ Հաշվարկում կարող են չներառվել որոշ հարկեր և վճարներ, իսկ վերջնական գումարը կարող է փոփոխվել՝ կախված արժույթի փոխարկման փոխարժեքից։
    • Travel Credits-ը կտրամադրվի կացության ավարտից առնվազն 64 օր հետո։
    • Travel Credits-ի առավելագույն չափը կազմում է €200։

Առաջարկի վերաբերյալ հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք դիմել Booking.com-ի հաճախորդների սպասարկման ծառայությանը։

Booking.com-ի գաղտնիության քաղաքականությանը վերաբերող պայմաններին կարող եք ծանոթանալ համապատասխան էջում։